ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Այստեղով ԿԳՄՍ-ն է անցել

Այստեղով ԿԳՄՍ-ն է անցել
08.09.2025 | 12:41

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վայրագ ձևով հոշոտելու ժամանակ, ով ասես չլծվեց իշխանական սայլին՝ փորձելով խայտառակ ձևով իրականացվող աշխատանքների դեմ բողոքողների բերանը փակել, հակադարձելով, թե իբր բողոքողները չեն ցանկանում, որ հուշարձանը վերականգնվի:

Անցել է ուղիղ երկու տարի այն օրվանից, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում սկսվեցին հիմնավերանորոգման աշխատանքները:

Հիմնահատակ ավերելով թանգարանի մասնաշենքերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը այս տեսքով է թողել մեծանուն հայի թանգարանը ու այս ողբալի վիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում Ժաննա Անդրեասյանին, ով ամեն մի ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարում է, թե ինչքան գումարներ է հատկացրել նախարարությունը, հիմնականում անիմաստ ու խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծերին:

Կոռուպցիայի մանրամասնությունները տեսանք փաստաթղթավորված տեսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում:

Եթե կարծում եք, թե նախարարությունում լուրջ մտածում են, թե ինչպես անեն, որ օր առաջ վերականգնեն Թումանյանի թանգարանը և այն սկսի գործել սովորականի պես, ապա չարաչար սխալվում եք:

ԿԳՄՍ-ում հիմա հաշվում են ֆեստիվառների երկրորդ սեզոնից մնացած ու օրենքի տառին ու պահանջին համաձայն ձևակերպված գումարները: Իսկ դա, իրենց պատկերացմամբ, շատ ավելի լուրջ բան է:

Ինչ Ծիծեռնակաբերդ, ինչ Թումանյան...

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ